Լրացել է «Արաբո» ջոկատի հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանի մահվան 20-ամյակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին լրացավ «Արաբո» ջոկատի հրամանատար, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյան (Դեդ) մահվան 20-ամյակը: Նա զոհվել է 1991թ-ին ապրիլի 30-ին Մարտունաշենում, ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:

Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939 թ-ին Ռումինիայում: 1946 թ-ին ընտանիքի հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան, սովորել Երևանի դպրոցներից մեկում: Ավարտելով դպրոցը ոսկե մեդալով, ընդունվել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետ: Երկար տարիներ աշխատել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտում, պաշտպանել է թեկնածուական, այնուհետև դոկտորական ատենախոսություն: Եղել է Քաղխորհրդի պատգամավոր, ինչպես նաև երգել է «Նարեկ» կամերային երգչախմբում: Արցախյան շարժման առաջին օրերից ի վեր եղել է «Արաբո» ջոկատի անդամ, այնուհետև` հրամանատար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---