ՖԻՖԱ-ի նախագահը մտադիր է խոշոր բարեփոխումներ իրականացնել համաշխարհային ֆուտբոլում30 ապրիլի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպպ Բլատտերը հայտարարել է, որ մտադիր է խոշոր բարեփոխումներ իրականացնել համաշխարհային ֆուտբոլում, եթե վերընտրվի կազմակերպության նախագահի պաշտոնում: Մասնավորապես, խոսքը գնում է աշխարհի առաջնության հյուրընկալող երկրների ընտրության ընթացակարգի փոփոխության մասին: Բլատտերը նշել է, որ ցանկանում է Մունդիալի կազմակերպիչ երկրների ընտրություններն անցկացնել ճիշտ այնպես, ինչպես Միջազգային Օլիմպիական Կոմիտեն է ընտրում Օլիմպիադաների մայրաքաղաքը: «Ես կուզենայի, որպեսզի աշխարհի առաջնության հյուրընկալող երկրների ընտրության ժամանակ մենք օգտվենք ՄՕԿ-ի օրինակից, որպեսզի կանխենք սկանդալները, որոնք տեղի ունեցան 2018 և 2022 թվականների մունդիալների կազմակերպիչների ընտրության ժամանակ»,- Բլատտերի խոսքն է հաղորդում kp.ua-ը: Նրա խոսքով, ՖԻՖԱ-ի Գործադիր կոմիտեն 10-12 հայտ կստանար թեկնածուներից, կդիտարկեր դրանք, կընտրեր լավագույնները և կուղարկեր ՖԻՖԱ-ի կոնգրես, որի մեջ մտնում են 208 ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Բլատտերը մեկնաբանել է նաև իր կողմից ծրագրվող մարմնի ստեղծումը, որը նպաստելու է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հանդեպ վստահության վերականգնմանը: Նա նշել է, որ արդեն գիտի, թե ով կգլխավորի այդ մարմինը, սակայն առայժմ չի կարող հրապարակել նրա անունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է |