Բակո Սահակյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին Աշխատավորների համերաշխության օրվա առթիվ 1 մայիսի 2011 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ժողովրդին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:Ուղերձում, մասնավորապես, ասված է. "Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Մենք ավանդաբար տոնում ենք այս օրը` որպես աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ խորին հարգանքի, նրանց մեծարման ու փառաբանման օր: Դարեր շարունակ արցախցին սեփական ձեռքերով է կառուցել իր երկիրն ու շենացրել հայրենի հողը, քրտնաջան աշխատանքով հոգացել իր ընտանիքի կարիքները, եւ լավ գիտի այդ աշխատանքի գինը: Այսօր էլ մեր պետության մեծագույն հարստությունը մարդն է, եւ նրա աշխատանքն է հանդիսանում Արցախի հետագա բոլոր հաջողությունների հիմքը: Դա է պատճառը, որ իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում աշխատավորների իրավունքների ու շահերի պաշտպանության, տեղական արտադրության խթանման, աշխատատեղերի ստեղծման հարցերը` նպատակ ունենալով օրեցօր բարելավել մեր քաղաքացիների սոցիալական եւ կենցաղային պայմանները, նրանց կյանքը դարձնել ավելի ապահով: Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ մայիսմեկյան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք: Թող այդ աշխատանքը երջանկություն ու բարեկեցություն բերի ձեր ընտանիքներին եւ բարգավաճում Արցախի Հանրապետությանը": Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |