Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ թուրքերը կասեն «ոչ» ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը 1 մայիսի 2011 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Հնարավոր է, Թուրքիայի ժողովուրդը «ոչ» ասի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ինչպես դա արել է Նորվեգիայի ժողովուրդը»,- ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ հանդես գալով հայտարարությամբ Ավստրիա կատարելիք այցի նախաշեմին, որը նախատեսված է մայիսի 2-ին: Ինչպես նշել է Գյուլը, Թուրքիան ապագայում բավական հրապուրիչ երկիր կդառնա և մեծ ավանդ կունենա ԵՄ-ում: Հիշեցնելով այն մասին, որ ճանապարհը դեպի Եվրամիություն բավական երկար է, Գյուլն ասել է, որ 2005-ին որոշում է ընդունվել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու համար բանակցությունները սկսելու մասին, որի լույսի ներքո նրանք պետք է հավատարիմ մնան «pacta sunt servanda» (պայմանագրերին պետք է հետևել) սկզբունքին: Թուրքիայի նախագահը շեշտադրել է այն, որ Թուրքիայի՝ ԵՄ մտնելու ճանապարհին խոչընդոտները ոչ միայն անօրինական են, այլ նաև անարդար: «Գլխավորն այն է, որ Թուրքիան ապահովում է ԵՄ չափանիշներին համապատասխանություն»,- ասել է Գյուլը: Նշելով այն, որ անհնար է ուշադրություն չդարձնել միլիոնավոր մահմեդականերին, որոնք բնակվում են Եվրոպայում, Գյուլն ասել է, որ քսենոֆոբիան, արմատականությունը և իսլամաֆոբիան չեն համապատասխանում Եվրոպայի ոգուն, հաղորդում է TRT Russian-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |