Բեն Լադենը ոչնչացված է, հայտարարել է Օբաման![]() 2 մայիսի 2011 - 09:06 AMT PanARMENIAN.Net - «Ալ Քայիդա» իսլամիստական ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը սպանվել է Իսլամաբադում: Այդ տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգային հղված ուղերձում: Ավելի վաղ բեն Լադենի մահվան մասին տեղեկատվությունը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները: Ամերիկյան առաջնորդի խոսքերով, մեկ շաբաթ առաջ ԱՄՆ հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել միջազգային ահաբեկիչի գտնվելու վայրի մասին: Օբամայի հրամանը բեն Լադենի ոչնչացման մասին գործողություն անցկացնելու մասին կատարվել է այսօր: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն պայքար է մղում «ոչ թե իսլամի, ոչ թե մահմեդականների, այլ միջազգային ահաբեկչության դեմ»: Նրա խոսքերով, «Ալ Քայիդայի» գործունեության ընթացքում նրա հարձակումներին են ենթարկվել նաև մահմեդականները, այդ թվում Պակիստանի բնակիչները: Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունն իրականացվել է ամերիկյան և պակիստանյան հատուկ ծառայությունների կողմից: Բեն Լադենի մարմինը գտնվում է ամերիկյան իշխանությունների մոտ, նրա անձը հաստատվել է ԴՆԹ թեստով: Ուսամա բեն Լադենը սպանվել է անօդաչու ինքնաթիռի օգնությամբ Աբբոտաբադ քաղաքի առանձնատանը` 50 կմ Իսլամաբադից հեռու: Ամերիկացիները բեն Լադենի մահվան մասին տեղեկությունն ընդունել են «ԱՄՆ, ԱՄՆ» կոչերով: Դեռ 10 տարի առաջ բեն Լադենին սպանելու խոստումը տվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: «Թիվ մեկ ահաբեկիչի» գլխի համար ԱՄՆ կառավարությունը խոստացել էր 25 մլն դոլար: Ուսամա բեն Լադենին մեղադրում են սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու, Սաուդյան Արաբիայում, Եմենում, Աղֆանստանում, Իրաքում, Եգիպտոսում, Քենիայում, Թանզանիայում ամերիկյան ներկայացուցիչների վրա հարձակվելու մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |