ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԵ ՓՈԽԵԼ ԻՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕԳՏԻՆ16 փետրվարի 2001 - 17:34 AMT PanARMENIAN.Net - 16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ստրասբուրգում շարունակվում են բանավեճերը այն մասին, կարելի է արդյոք համարել Թուրքիան Եվրամիության լիիրավ անդամության թեկնածու, թե` ոչ, հաղորդում է ՄԵԻԴԱՄԱՔՍ-ը:«Ազատություն» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը հայտարարել է, որ թուրքերի արձագանքը Ֆրանսիայի կողմից Հայկական բանաձեւի ընդունման վերաբերյալ «միայն ապացուցում է, թե որքանով է այդ երկիրը հեռու Եվրամիության սկզբունքներից»: Եվրամիության ծավալման հարցերի պատասխանատու, կազմակերպության համակարգող Գյունթեր Թերհոգենը բավականին անկեղծ է եղել. «Թուրքիան է ցանկանում անդամակցել Եվրամիությանը, այլ ոչ հակառակը: Ոչ ոք չի ժխտում Թուրքիայի ռազմավարական կարեւորությունը, սակայն դա չի նշանակում, որ Եվրամիությունը կփոխի իր օրենքները Թուրքիայի օգտին»: Գ. Թերհոգենը կոչ է արել չքողարկել իրականությունը եւ հստակ գնահատական է տվել. «Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, ժողովրդավարության մակարդակը եւ օրենքի գերակայությունը Թուրքիայում առայժմ չեն համապատասխանում մեր սպասումներին»: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |