Կիպրոսի նախագահը Լառնակայում կբացի Հայկական մշակութային կենտրոնը 2 մայիսի 2011 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը Լառնակայում կբացի ՀԲԸՄ Հայկական մշակութային կենտրոնի նոր շենքը: Կենտրոնը կներկայացնի հայ ժողովրդի ու Կիպրոսի հայ համայնքի պատմությունն ու մշակույթը: Կպատմվի նաև հայ համայնքի ներդման մասին կղզու տնտեսական, սոցիալական ու մշակութային կյանքի մեջ: Հայկական կենտրոնում կկազմակերպվեն խորհրդաժողովներ, սեմինարներ, սիմպոզիումներ, ցուցահանդեսներ, համերգներ ու թատերական ներկայացումներ: Կենտրոնն ունի հարուստ գրադարան տարբեր լեզուներով, ներառյալ 19-րդ դարի հրատարակությունները, քարտեզներն ու ամսագրերը: Կենտրոնը մեծապես կարևորվում է ոչ միայն Կիպրոսի հայերի, այլ ողջ Լառնակայի համար, որի վկայությունն է այն, որ բացումը կկատարի նախագահ Քրիստոֆիասը: Կենտրոնը գտնվում է Կիլիկիայի փողոցում, Լառնակայի հնագիտական թանգարանի ու անտիկ շրջանի Կիտիոն քաղաքի ավերակների դիմաց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |