Կարեն Ավագյանն առաջարկում է Հայաստանում ստեղծել պուրակ ապամոնտաժված հուշարձանների համար

Կարեն Ավագյանն առաջարկում է Հայաստանում ստեղծել պուրակ ապամոնտաժված հուշարձանների համար

PanARMENIAN.Net - ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն առաջարկել է Հայաստանում ստեղծել պուրակ, որտեղ կտեղադրվեն բոլոր ապամոնտաժված հուշարձանները: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում: «Դա նույնպես մեր պատմությունն է, և ավելի հնչեղ կլինի խոսել դարաշրջանի մասին քանդակների լեզվով»,- նշել է նա: Միաժամանակ, Ավագյանը նշել է, որ ոչ միայն Հայաստանում են ապամոնտաժվում հուշարձաններ, այլ նաև աշխարհի շատ երկրներում` ելնելով տարբեր պատճառներից:

Իր հերթին անվանի հայ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նշել է, որ Բանվորի ապամոնտաժված հուշարձանի հեղինակ Արա Հարությունյանը ծանր է տարել իր հուշարձանի ապամոնտաժումը: Նա ասել է, որ հուշարձանն այն ժամանակաշրջանի արտացոլումն է, որում այն ստեղծվել է, և ժողովուրդը պարտավոր է հարգել իր պատմությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---