Երկու մեքենաների բախումից տաքսու վարորդը տեղում մահացել է

Երկու մեքենաների բախումից տաքսու վարորդը տեղում մահացել է

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ին Սարալանջի ճանապարհին իրար են բախվել 41-ամյա Կորյուն Խ.-ի վարած «Մերսեդես-Բենց C 230» և «Բրաշ» տաքսի ծառայության վարորդ, 56-ամյա Սարգիս Գրիգորյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով Ս. Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն, հաղորդում է Ոստիկանությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---