Փորձագետ. Ռազմական սպառնալիքը ղարաբաղյան գործընթացի վրա ազդելու Բաքվի միակ և վերջին ռեսուրսն է![]() 2 մայիսի 2011 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ռազմական սպառնալիքը ղարաբաղյան գործընթացի վրա ազդելու Բաքվի միակ և վերջին ռեսուրսն է: Այլ ռեսուրսներ Բաքուն չունի: Այդ մասին Երևանում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը: «Ադրբեջանը հասկանում է, որ Ղարաբաղի հարցում նա կարող է օգտագործել միայն այդ ռեսուրսը: Սակայն, ցանկանում եմ նշել, որ սահմանային միջադեպերն ու դիվերսիաները, որ կազմակերպում է Ադրբեջանը, ամենևին էլ չեն ազդում իրական քաղաքականության վրա: Թեև միջազգային հանրությունը զուսպ է արձագանքում Բաքվի դիվերսիաներին, այնուամենայնիվ, նրա դիրքորոշումը հստակ է՝ ոչ ոք չի ցանկանում, որ ռազմական գործողությունները վերսկսվեն: Պատերազմի մասին խոսում է միայն Ադրբեջանը»,-ասել է հայ փորձագետը: Նա հավելել է, որ այսօր նույնիսկ ադրբեջանական հանրությունն է գիտակցում, որ Ալիևի պատերազմ սկսելու սպառնալիքները լոկ ռազմական շանտաժ են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |