Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինի![]() 2 մայիսի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը չի հավատում Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթացին: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում: «Հնարավոր են մակերեսային փոփոխություններ, հայտարարություններ, բայց թուրքական քաղաքական վերնախավի կտրուկ հայտարարությունները զգալիորեն խորացրել են այն ճեղվածքը, որը հենց նրանք են ստեղծել»,- ասել է նա: Նրա խոսքերով, Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանակի դեպքում նախաձեռնելու է սահմանադրական փոփոխությունների գործընթաց` ուղղված Թուրքիայում պետական կառավարման համակարգի փոփոխությանը և նախագահի ինստիտուտի ուժեղացմանը: Թուրքիան խորհրդարանականի փոխարեն կդառնա նախագահական հանրապետություն: «Ուժեղ» նախագահի պաշտոնում հավանական թեկնածու կլինի Էրդողանը»,- ասել է հայ թուրքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |