Բեն Լադենի ոչնչացման կապակցությամբ Ինտերպոլը զգուշացրել է ահաբեկչական գործողությունների վտանգի մասին

Բեն Լադենի ոչնչացման կապակցությամբ Ինտերպոլը զգուշացրել է ահաբեկչական գործողությունների վտանգի մասին

PanARMENIAN.Net - Ինտերպոլի ղեկավար Ռոնալդ Նոուբլը կոչ է արել կազմակերպության անդամ երկրներին զգոն լինել, քանի որ Օսամա բեն Լադենի ոչնչացման պատճառով ահաբեկչական գործողությունների վտանգն աճել է: Ըստ Նոուբլի, «թիվ մեկ ահաբեկչի» ոչնչացումը կարող է հանգեցնել «Ալ-Քայեդայի» կամ նրան սատարող ահաբեկիչների ակտիվացմանն:

Բեն Լադենը սպանվել է 2011թ. մայիսի 1-ին Իսլամաբադի մերձակայքում գտնվող իր առանձնատանը: Նրա դին արդեն հանձնվել է ծովին: Ըստ ԱՄՆ նախագահի, նրա գտնվելու վայրի մասին հայտնի է դարձել նախորդ շաբաթ:

Նոուբլը կարևորել է նաև այն փաստը, որ ԱՄՆ միջազգային գործընկերները տեղեկատվություն են տրամադրել բեն Լադենի մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---