Ռուբեն Մելքոնյան. Թուրքիան ոչնչացնում է հայերի, հույների և ասորիների մշակութային արժեքները 2 մայիսի 2011 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է Թուրքիայի կողմից մշակութային արժեքների ոչնչացման կապակցությամբ ակտիվացնի իր քաղաքականությունը համապատասխան միջազգային կազմակերպություններում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Թուրքիայում մշակութային արժեքները ոտնահարվում են ամեն քայլին»,- ընդգծել է նա: Որպես օրինակ նա բերել է Կարսում հայկական եկեղեցին վերականգնելուց հետո մզկիթի վերածելը կամ Արևմտյան Հայաստանում մշակութային հուշարձանների հայկական ծագման կամ հայերի մասին որևէ հիշատակման բացակայությունը: Ընդ որում, նա ընդգծել է, որ Թուրքիան նման վերաբերմունք է դրսևորում ոչ միայն հայկական, այլև բոլոր ոչ մահմեդական, մասնավորապես հունական և ասորական մշակութային հուշարձանների նկատմամբ: Մելքոնյանը նշել է նաև, որ Թուրքիան բացի դրանից փորձում է մշակութային հուշարձանները սեփական նպատակներով օգտագործել, և բոլոր մշակութային հուշարձանների կողքին ու զբոսաշրջիկների այցելության վայրերում կանգնեցված են իբր «հայերի կողմից կազմակերպված թուրքերի ցեղասպանության զոհերին» նվիրված հուշարձաններ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |