Առնո Դյուբեն. Խոսակցություններն այն մասին, թե Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ-ում փոխարինելու են, շահարկումներ են 2 մայիսի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասում շատերին է մտահոգում Եվրոպայում, սակայն, ազդեցության լծակները շատ քիչ են: Այդ մասին հայտարարել է Միջազգային ու ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի (IRIS) հետազոտությունների տնօրեն, Eurasia Intelligence Report-ի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի և հետխորհրդային երկրների գծով մասնագետ Առնո Դյուբենը: «Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում, ինչպես է աճում բյուջեն, ընդ որում, տարածաշրջանի բոլոր երկրներում: Մյուս կողմից, ի՞նչ կարելի է անել, էմբարգո հայտարարել: Դա ևս բարդ հարց է: Մենք կարող ենք համոզել, որ սպառազինությունների մրցավազքը փակուղի է տանում, որ այդ գումարները կարելի էր օգտագործել երկրի զարգացման համար: Եվ երբ մենք նման փաստարկներ ենք բերում, ի պատասխան լսում ենք, որ հակամարտությունը լուծված չէ և հարկ է պատրաստ լինել ցանկացած զարգացման: Այդ իրավիճակը շատերին է հուզում, սակայն ազդեցության լծակները շատ քիչ են, քանի որ պետություններն ինքնիշխան են»,-ասել է ֆրանսիացի փորձագետը: Մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ ԵՄ-ն փոխարինելու է Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ եռյակում, Դյուբենն ասել է, որ ժամանակ առ ժամանակ նման լուրեր են պտտվում: «Ֆրանսիային ցանկանում են փոխարինել նաև ՄԱԿ-ի ԱԽ-ում: Մենք սովոր ենք նման խոսակցությունների: Սակայն, դա քիչ հավանական է: «Ֆրանսիայում ոչ ոք չի համաձայնվի զիջել իր տեղը: Նման խոսակցություններն ընդմանեը շահարկումներ են»,-ասել է Միջազգային ու ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի հետազոտությունների տնօրենը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |