Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը մայիսի 3-ին և 4-ին ուսումնամարզական հավաք կանցկացնի![]() 2 մայիսի 2011 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կանցկացնի երկրորդ երկօրյա ուսումնամարզական հավաքը: Մայիսի 3-ին և 4-ին թիմը կհանգրվանի Ֆուտբոլի Ակադեմիայում: Թիմը շարունակում է նախապատրաստվել 2013թ. Եվրոպայի առաջնության Մոնտենեգրոյի հավաքականի հետ ընտրական հանդիպմանը, որը կկայանա հունիսի 7-ին: Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին` Դարպասապահներ` Էդվարդ Հովհաննիսյան («Ուլիս»), Արսեն Պետրոսյան, Կարեն Իսրայելյան («Փյունիկ») և Կևին Դոլմաջյան («Կանն», Ֆրանսիա): Պաշտպաններ` Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Արգիշտի Պետրոսյան («Բանանց»), Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Արտավազդ Բոյաջյան («Ուլիս»), Ալեն Հանբարձումյան («Գանձասար») և Անդրանիկ Ոսկանյան («Միկա»): Կիսապաշտպաններ` Սարգիս Կարապետյան, Նարեկ Գյոզալյան, Դավիթ Սուջյան, Վալտեր Պողոսյան, Բենիկ Հովհաննիսյան («Բանանց»), Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Ալեքսանյան («Փյունիկ») և Աշոտ Սարդարյան («Ժարվիլլ», Ֆրանսիա): Հարձակվողներ` Նորայր Գյոզալյան («Բանանց»), Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ»), Գևորգ Կարապետյան («Արարատ»), Էդգար Ջավագլյան (Լեհաստան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |