Բրայան Ֆոլը չի բացառում, որ ամռանը ղարաբաղյան գործընթացում որոշակի առաջընթաց է հնարավոր![]() 2 մայիսի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Թեև Մեծ Բրիտանիան ԵԱՀԿ ՄԽ անդամ չէ, նրան հետքրքրում է ղարաբաղյան գործընթացքում առկա իրավիճակը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին: Երևանում ես հանդիպել եմ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանի, ուստի կարող եմ ասել, որ հիմա բավական տեղյակ եմ գործընթացի մասին: Մենք հուսով ենք, որ առաջիկայում` ամռան մոտ, ղարաբաղյան հակամարտության գործընթացում կարելի կլինի արձանագրել որոշակի առաջընթաց: Ամենագլխավորն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է բացառապես խաղաղ լուծում ունենա, և հենց այդ մասին ենք մենք զրուցում Երևանում և Բաքվում մեր հանդիպումների ժամանակ»,- ասել է Բրայան Ֆոլը: Հաջողության համար անհրաժեշտ է փոխզիջում երկու կողմերից: «Ինչո՞ւ ես նշեցի, որ մոտ ապագայում առաջընթաց եմ ակնկալում: Սովորաբար գարնանը բանակցային գործընթացն ակտիվանում է»,- պարզաբանել է Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |