Իսրայելը հարգանքի տուրք է մատուցում Հոլոքոստի զոհերի հիշատակին

Իսրայելը հարգանքի տուրք է մատուցում Հոլոքոստի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը` մայիսի 2-ին, Իսրայելը հարգանքի տուրք է մատուցում Հոլոքոստի ժամանակ զոհված վեց միլիոն հրեաների հիշատակին: Առավոտյան 10-ին ամբողջ երկրում սգո ազդանշան հնչեց: Ավանդույթի համաձայն, ազդանշանի հնչելու ժամանակ երթևեկությունը կանգ է առնում, բոլոր մարդիկ քարանում և լռում են մեկ րոպե:

Զոհերի հիշատակին լռելյայն և կանգնած հարգանքի տուրք մատուցելու իսրայելյան ավանդույթը, ըստ երևույթին, սկիզբ է առնում դեռևս Ահարոնի ժամանակներից, երբ նա իր որդիների մահից հետո «պալատի առջև էր կանգնել լռությամբ և հնազանդությամբ»:

Այդպես էլ հրեա ժողովուրդն այսօր, մտքով միավորվում է իր կորուսյալ մասի հետ և հնազանդ կանգնում Պալատի առջև, գրում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---