Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում հետևանքներն աղետալի կլինեն, ասել է Բրայան Ֆոլը

Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում հետևանքներն աղետալի կլինեն, ասել է Բրայան Ֆոլը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիային անհանգստացնում են ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերը և մարդկանց մահը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: նրա խոսքով, այդ միջադեպերը պետք է ահազանգ լինեն միջազգային հանրության համար, որպեսզի այն ակտիվ միջոցներ ձեռնարկի հակամարտության խաղաղ կարգավորման համար:

«Հակամարտության կողմերը պետք է հասկանան, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հետևանքներն աղետալի կլինեն, և հենց այդ պատճառով կողմերը պետք է բազմապատկեն ջանքերը հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- հայտնել է Բրայան Ֆոլը:

Բրայան Ֆոլի հետ հարցազրույցի տեքստն ամբողջությամբ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---