Ադրբեջանում կռիվ է բռնկվել տեղի բնակիչների ու գաղթականների միջև

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Տերտեր քաղաքում տեղի բնակիչների ու գաղթականների միջև բահերի և կացինների կիրառմամբ դաժան ծեծկռտուքի արդյունքում 8 հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քելբաջարից (այժմ` Քարվաճառ) գաղթածներն առաջինն են կռիվ բորբոքել` անպատվելով տեղի բնակիչ, Ադրբեջանի քիք-բռնցքամարտի հնգակի չեմպիոն Ահմեդ Իսմայիլովին, որից հետո կոտրել են նրա ուսը: Դրանից հետո յուրաքանչյուր կողմից 60 հոգի բահերով և կացիններով հարձակվել են միմյանց վրա:

Նմանատիպ դեպք էր պատահել նաև անցյալ տարի, երբ գաղթականները` զինված երկաթե ձողերով ու հրաձգային զենքով, տասնյակ մարդկանց ծեծի էին ենթարկել: Այդ ժամանակ հիվանդոց տեղափոխվեցին ավելի քան տաս հոգի, այդ թվում` ոստիկանության երկու սպա: Այս դեպքից հետո Տերտերի ոստիկանությունը քաղաքացիների կողմն անցավ, հաղորդում է azxeber.com-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---