Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն հայկական ծիսական տիկնիկներ 2 մայիսի 2011 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին, միայն մեկ օր, ժամը 12:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Ֆիլմերի սրահում (9-րդ հարկ) Արատտա երիտասարդական ակումբը կազմակերպում է «Անձրևի հարս» խորագրով հայկական ծիսական տիկնիկների ցուցահանդես-մրցույթ: Ցուցահանդեսին ներկայացվելու են հայ ստեղծագործողների կողմից պատրաստված շուրջ 50 տիկնիկներ` ներկայացված ամենատարբեր ժանրերում: Միջոցառման ընթացքում կներկայացվի Հայկ Սայադյանի «Նազարե» էքսպերիմենտալ շարժանկարի պրեմիերան, որը նվիրված է հայոց ծիսական տիկնիկներին: Ցուցահանդես-մրցույթի վերջում հատուկ հանձնախմբի կողմից կընտրվեն 3 լավագույն աշխատանքներ: Հաղթողները կարժանանան խրախուսական դրամական պարգևների: Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ, ինչպես նաև ազգագրական պարերի կատարում: Միջոցառմանը հրավիրված են մի շարք հասարակական և մշակութային գործիչներ, մտավորականներ, գիտնականներ և այլ հետաքրքրված անձիք: Մուտքն ազատ է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |