Միայն մեկ օրում «Եվրատեսիլի» հայ մասնակցի փորձը Youtube-ով դիտել է ավելի քան 25.000 մարդ 3 մայիսի 2011 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի մասնակիցների մամլո ասուլիսը և առաջին փորձը: Առաջին մասնակիցների շարքում, որոնք փորձ են անցկացրել, եղել է նաև Հայաստանը ներկայացնող Էմմին: Հայ երգչուհու համարը բավական կրակոտ է և վառ: Ողջ շոուն ուղեկցվում է ակտիվ պարով, որի մեջ ներառված են ինչպես ազգային տարրեր (քոչարի), այնպես էլ ժամանակակից պարի տարրեր: Միայն մեկ օրում «Եվրատեսիլի» հայ մասնակցի փորձը Youtube-ով դիտել է ավելի քան 25.000 մարդ: Ելույթը բավական լավ արձագանքներ է ստացել: Մասնավորապես, հանդիսատեսին դուր է եկել, որ համարում ընդգրկված է հայկական քոչարին: Էմմին «Եվրատեսիլ 2011» մրցույթում ներկայացնելու է «Boom-Boom» երգը (երաժշտությունը` Apricota խումբ, խոսքերը` Սոսի Խանիկյան, գործիքավորումը` Արա Թորոսյան): Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |