Մայիսի 22-ին Կիպրոսում կընտրեն հայ, մարոնիտ և կաթոլիկ նոր պատգամավորների

PanARMENIAN.Net - Կիպրոսում մեկնարկել է Ներկայացուցիչների պալատի համար թեկնածուների առաջադրումը: Կղզում ընտրությունները կկայանան մայիսի 22-ին: Կիպրոսի խորհրդարանում նախատեսված են նաև երեք ներկայացուցիչներ կրոնական խմբերից` կաթոլիկներից, մարոնիտներից և հայերից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դիմիտրիս Դիմետրուի խոսքով, խորհրդարանում բոլոր թեկնածուներն ու երեք կրոնական խմբերի ներկայացուցիչները կգրանցվեն մայիսի 3-ին:

Կիպրոսում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում յուրաքանչյուր հինգ տարին մեկ: 56 պատգամավորներ ներկայացնում են հունական համայնքը, 24-ը` թուրքական: Կրոնական խմբերից թեկնածուներն ընտրվում են համայնքներում, այդպես Վարդգես Մահտեսյանն ընտրվել է հայ համայնքի կողմից, Անտոնիս Խացիրուսոսը` մարոնիտների և Բենիտո Մանտովանին` կաթոլիկների, գրում է Financial Mirror.com-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---