Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հաշվետու է եղել 2010թ. գործունեության համար 3 մայիսի 2011 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հոգաբարձուների խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2010թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, հաստատվել է հիմնադրամի 2010թ. հաշվետվությունը: Օրակարգի մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել հիմնադրամի ֆինանսական ու հասարակայնության հետ կապերի ծառայությունների ստեղծման առաջարկին: Նիստում արված առաջարկություններին համապատասխան խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2011թ. հաստիքացուցակն ու բյուջեն, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |