Քուշքյանը հիվանդանոցում այցելել է ծանրորդներ Յուրի Վարդանյանին և Նազիկ Ավդալյանին 3 մայիսի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահութան նախարար Հարություն Քուշքյանն այցելել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին և օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանին, որոնք հիմա գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում, PanARMENIAN.Net ին հայտնել են առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: Ավդալյանն ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր մայրուղու վրա ավտովթարի է ենթարկվել և արդյունքում ստացել ողնաշարի վնասվածք: Ապրիլի 28-ին նրան վիրահատել են: Իսկ օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի սիրտը ոտքի վիրահատության ժամանակ կանգ է առել, և բժիշկները ստիպված են եղել դադարեցնել վիրահատությունը` կատարելով սրտի մերսում: Տվյալ պահին, բժիշկների խոսքերով, մարզիկներն իրենց լավ են զգում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |