Հայաստանում կբացվի երկրաշարժի հետևանքների վերացման մեջ մեծ ավանդ ունեցող Վալերի Ռուդակովի կիսանդրին 3 մայիսի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Հայաստանի Շիրակի մարզի Գոգովիտ համայնքի Մշակույթի տանը կայանալու է ռուսաստանցի, Աշոցքի պատվավոր քաղաքացի Վալերի Ռուդակովի հուշարձանի բացումը` ի նշան 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու և Աշոցքի շրջանի Գոգովիտ, Թորոսգյուղ և Արփենի գյուղերի վերականգնման մեջ ունեցած ավանդի: Հուշարձանը կանգնեցնելու մասին որոշումն ընդունվել է Գոգովիտ համայնքի ղեկավարության կողմից: Կիսանդրու հեղինակը քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանն է: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցելու են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, հաղորդում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |