Հայ մասնագետները որոշել են պատմել, թե ինչպես է պետք ճիշտ նիհարել

PanARMENIAN.Net - Ճարպակալությունը ոչ միայն գեղագիտական խնդիր է, այլ նաև լուրջ առողջական խնդիր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը: Ընդ որում, նա նշել է, որ ճարպակալման պատճառ կարող է հանդիսանալ սխալ սնունդն ու պասիվ ապրելակերպը: Նա հայտնել է նաև, որ ճարպակալումը կարող է հանգեցնել դեպրեսիայի: «Շատ մարդիկ ճիշտ չեն պայքարում ճարպակալության դեմ: Մարդիկ մտածում են, որ եթե իրենք սպորտով են զբաղվում, ուրեմն, պետք է նիհարեն: Սակայն, դա բավարար չէ: Հարկավոր է հետևել նրան, թե ինչպես եք սնվում կամ արդյունք չի լինի»,-ասել է փորձագետը:

Բամինե Բաղրամյանը հայտնել է նաև, որ հետազոտություններն ԱՄՆ-ում ցույց են տվել, որ մեծերի մոտ ճարպակալման դեպքերն աճել են երկու անգամ, իսկ երեխաների մոտ՝ երեք անգամ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---