Ճարպակալման ռիսկը նվազում է այն մարդկանց մոտ, ովքեր առավոտյան նախաճաշում են, վստահեցնում են մասնագետները 3 մայիսի 2011 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Քսան հայկական դպրոցներում անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ հայ դպրոցականների 5.8%-ը գեր են, իսկ 13%-ն ավելորդ քաշ ունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Անի Կարախանյանը: Ընդ որում, նա հաղորդել է, որ Ճարպակալման ռիսկը նվազում է այն մարդկանց մոտ, ովքեր առավոտյան նախաճաշում են: «Գիրացման ռիսկը նվազում է նաև նրանց մոտ, ովքեր ուտում են հաճախ, բայց քիչ»,- ասել է Կարախանյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել, որպեսզի երեխան չտառապի գիրությունից, հայ փորձագետն ասել է, որ երեխան չպետք է չարաշահի շոկոլադի օգտագործումը կամ սնվի ֆաստֆուդով, պետք է ակտիվ կենսակերպ վարի: Կարախանյանը նաև հայ ծնողներին խորհուրդ է տվել թույլ չտալ իրենց երեխաներին երկու ժամից ավելի անցկացնել հեռուստացույցի առջև: Սակայն մասնագետը նշել է, որ ծնողները պետք է բավական զգույշ վարվեն երեխաների հետ սննդի հարցում: «Երբեմն ծնողների արգելքները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ երեխաների վրա»,- նշել է հայ փորձագետը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում Մինչև օգոստոսի 31-ը Ucom–ին միացող Նոր Հաճնի բնակիչների համար նախատեսված են ակցիաներ |