ՊԵԿ-ում էլեկտրոնային համակարգի ներդրմամբ հարկային այցելելու անհրաժեշտությունը վերանում է 3 մայիսի 2011 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ոլորտային հերթական հանդիպումը և քննարկումները բանկային համակարգի ղեկավարության հետ էր: Հայկական գրեթե բոլոր բանկերը հանդիսանում են խոշոր հարկատուներ. 2010-ին բանկերը պետբյուջե են փոխանցել 12,9 մլրդ դրամի հարկեր: ՊԵԿ-ի նախագահի հետ հանդիպման ընթացքում բանկերի ղեկավարները ոչ միայն իրականացվող բարեփոխումների ընթացքին են տեղեկացել, այլ նաև հնարավորություն են ունեցել բարձրացնել տարբեր հարցեր: Յուրաքանչյուր գործարար Պետական եկամուտների կոմիտեում ունենալու է իր, այսպես կոչված, անձնական գրասենյակը. կոմիտեում այդպես են անվանում նոր նեդրվող էլեկտրոնային ծրագիրը, որը հարկատունների և հարկային մարմինների միջև օն-լայն շփման կատարելագործում է ենթադրում: Այսինքն` ծրագրի գործարկման պահից բոլոր գործարարներին հատուկ ծածկագիր է տրամադրվելու, որի միջոցով նրանք հնարավորություն կունենան տեսնել իրենց բիզնեսին վերաբերող այն բոլոր տվյալները, որոնք ՊԵԿ-ում են ֆիքսվում` կատարված ներմուծումներից մինչև քարտեր, գերավճարներ, հաշվանցումներ և այլն: Ծրագրի առավելությունները համակարգի ղեկավար Գագիկ Խաչատրյանը ներկայացնում է խոշոր հարկատու հանդիսացող հայաստանյան բանկերի ղեկավարներին, ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ : «Ընդհանուր առմամբ, երեք տարվա ծրագիր ենք հաստատել. հարկային-մաքսային բարեփոխումները 118 միջոցառում են նախատեսում` մաքսակետերի շինարարություն` եվրոպական չափանիշներով, հարկայինում լրիվ նոր ֆորմատի սպասարկման կենտրոններ, սպասարկման նոր գործելաոճ, էլեկտրոնային շփում և այլն»,-նշել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Բանկային ոլորտը շատ լավ գիտի օն-լայն շփման առավելությունները. հայաստանյան բանկերն իրենց հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով են հանձնում: Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ի հետ նրանց գործառույթների շուրջ 90 տոկոսն արդեն էլեկտրոնային է: Իսկ դա նշանակում է, որ հարկային այցելելու անհրաժեշտություն չի առաջանում: Բանկերի ղեկավարները համակարծիք են` բիզնեսի զգալի մասը սպասում էր այս բարեփոխումներին: Իսկ եթե առաջ է գալիս այս կամ այն խնդիրը, ապա հարցը բարձրացնելու համար բիզնեսին առաջարկվում են այս ձևաչափով մշտական հանդիպումներ: «Ներկայացվեց մաքսային-հարկային բարեփոխումների ծրագիրը հայկական բանկերին: Վերջիններս էլ ՊԵԿ-ի ղեկավարին ներկայացրեցին առկա բոլոր խնդիրները` օրենսդրական, ենթաօրենսդրական, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը: Նաև ներկայացվեցին օրենսդրական փոփոխությունների այն նախագծերը, որոնք կաշխուժացնեն ոչ միայն բանկային համակարգը, այլ նաև իրական հատվածի այլ բիզնեսների զարգացումը»,-նշել է ՀՀ Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |