«Սարդարապատ». Ժողովրդի միակ պահանջը ոչ ընտրություններով բռնապետության տապալումն է 3 մայիսի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Առկա կառավարման համակարգի կողմից շարունակաբար իրականացվող քաղաքականության հետևանքով առաջացել են Հայոց պետության կորստի, երկիրը հայաթափվելու և հայրենիքի մի մասն օտարին հանձնելու վտանգներ, որոնք կանխելու համար պահանջվում են արմատական լուծումներ: Այս մասին ասվում է «Սարդարապատ» շարժման հայտարարության մեջ: «Այնինչ, իշխանություններն երկխոսության, գործակցության և համերաշխության կոչերով փորձում են ձեռք մեկնել բարեփոխումների ջատագով քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ: Ժողովրդի միակ պահանջը ոչ ընտրություններով բռնապետության տապալումն է։ Ընդդիմության որևէ շեղում այս ընթացքից ուղիղ ճանապարհ է դեպի քաղաքական լուսանցք՝ մարգինալացում։ Համերաշխությունն անհրաժեշտ է միմիայն մեր ժողովրդի բոլոր հատվածների, ռեժիմին դիմադրող խմբերի, քաղաքական և հասարակական ընդդիմադիր միավորների միջև: Եվ այդ դիմադրական դաշտը պետք է ստեղծվի ճահճացած առկա քաղաքական դաշտից դուրս: Ապրիլի 28–ին բարձրաձայնվեց քաղաքական նոր իրավիճակի սկզբնավորման մասին: Կառավարման առկա համակարգին ընդդիմադիր քաղաքական գործիչները կոչված են կազմակերպել և առաջնորդել ժողովրդին իրավիճակը օր առաջ փոխելու համար և պարտավոր են լինել վճռական ու նշված ուղուն հավատարիմ»,-ասվում է «Սարդարապատ» շարժման հայտարարության մեջ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |