ՎիվաՍել-ՄՏՍ 90 մլն դրամ է հատկացրել համայնքային զարգացման ծրագրի իրականացման համար 3 մայիսի 2011 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը «Պատվի գործ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ իրականացրել է համայնքային զարգացման ծրագիր Արմավիրի և Արարատի մարզերում Ընկերությունը 90 մլն դրամ է հատկացրել «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությանը` Արարատի և Արմավիրի մարզերում հանրային նշանակության կառույցների հիմնանորոգման համար: Ընթացքում են Արարատի մարզի Զովաշեն գյուղի մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման, պատուհաններն ու դռները նորերով փոխարինելու, մանրահատակի տեղադրման և առհասարակ` տարածքի վերանորոգման աշխատանքները: «Պատվի գործ»-ի հետ համագործակցության շրջանակներում նույն գյուղում կկառուցվի հայ-ռուսական բարեկամության այգի: Իսկ Արմավիրի մարզում` Օշականի ճակատամարտի ընթացքում Մայր Աթոռ Սբ Էջմիածինը պարսկական հարձակումից փրկած ռուս զինվորի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը հիմնանորոգվել է: «Հայ ժողովուրդը միշտ եղել է քաղաքակիրթ այն ազգերի թվում, որոնք գնահատել են ժողովուրդների միջև բարեկամությունը: Մեզանում հայ-ռուսական հարաբերությունների արժևորումն արտահայտվել է նաև մշակույթի լեզվով: Դրա վկայությունն են նաև ձեռնարկված այս քայլերը»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |