Թուրք ժողովրդին փորձում են ծանոթացնել ոչ վաղ անցյալի հետ 3 մայիսի 2011 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Taraf թերթը հատվածներ է հրապարակել Վահագն Տատրյանի ու Թաներ Աքչամի Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքական ռազմական տրիբունալի աշխատանքի մասին գրքից: Ինչպես հայտնում է ցեղասպանության ուսումնասիրման Զորյան ինստիտուտը, գրքում մանրամասն նկարագրվում է տրիբունալի գործունեությունը, որը հետաքննել է երիտթուրքերի գործունեությունը Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչն հանգեցրեց Թուրքիայի պարտությանն ու Օսմանյան կայսրության հայ բնակչության ոչնչացմանը: Դատարանի առջև կանգնեցին «Միասնություն ու առաջընթաց» կուսակցության շուրջ 300 անդամներ, որոնք մեղավոր էին 1915թ. սպանությունների համար: Ինչպես ասվում է «1919-1922թթ. ռազմադաշտային դատարանի ռազմական տրիբունալի նյութերը» գրքի նախաբանում, չնայած նրան, որ մոտ 100 տարի է անցել ողբերգության օրվանից, այն, որ դատավարության արձանագրությունները թաքցվում են, ապացուցում է դրանց բովանդակության ողջ կարևորությունը: «Դա վկայում է այն մասին, որ նրանք մտադիր են ձախողել 1915թ. ողբերգության գաղտնի ասպեկտները բացահայտելու ցանկացած փորձ: Գիրքը փորձ է ծանոթացնել ընթերցողին 1915թ. իրադարձությունների հետ, որոնք միանշանակ գնահատվում են որպես Հայոց ցեղասպանություն: Երիտթուրքերի ոճրագործությունները քննող ռազմադաշտային դատարանները ստեղծվեցին 1918թ. նոյեմբերին և ներառում էին հետևյալ մեղադրանքները՝ Թուրքիայի ներքաշումը համաշխարհային պատերազմի մեջ, հանցագործություններ քրիստոնյա փոքրամասնությունների, առաջի հերթին, հայերի դեմ, ապօրինի ֆինանսական գործողություններ: 62 դատավարություններից հետո 1919 և 1922թթ. մահվան 20 դատավճիռ է կայացվել, սակայն դրանցից փաստորեն ի կատար ածվեցին միայն 3-ը»,-ասվում է նախաբանում: Հատկանշական է, որ գրքի անոնսն արվել է թուրքերեն լեզվով և թարգմանվել է անգլերենից, ասվում է Զորյան ինստիտուտի հաղորդագրության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |