Ադրբեջանը չի ցանկանում Իրանի հետ միասնական մաքսատուն ունենալ![]() 3 մայիսի 2011 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս Ադրբեջանը չի դիտարկում Իրանի հետ միասնական մաքսային անցումային կետի ստեղծման հարցը, Բաքվում ասել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի (ՊՄԿ) նախագահ Այդին Ալիևը: «Մեկ պատուհանի» սկզբունքով ստուգումների իրականացման հարցում մի քանի բարդ պահեր կան: Դրանցից մեկը կայանում է նրանում, թե որ երկրի տարածքում է այն իրականացվելու»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով, Ադրբեջանի օրենսդրության համաձայն, մաքսային հսկողությունը երկրում կարող է իրականացնել միայն ՊՄԿ-ն, որի անդամ կարող են լինել միայն Ադրբեջանի քաղաքացիները: «Մյուս հարցն է այն է, որ եթե Ադրբեջանի կամ Իրանի տարածքում խախտումներ լինեն, ապա ինչպե՞ս են դրանք դիտարկվելու, ո՞ր երկրի իրավասության ներքո է դա տեղի ունենալու: Չէ՞ որ պատասխանատվության ենթարկելու դեպքում կիրառվում է տարածքային սկզբունքը»,- ասել է Ալիևը, հաղորդում է Trend-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |