Երևանում կպարգևատրվեն «Հայոց լեզվին առավել վնաս հասցրած գործիչները» 3 մայիսի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնել է «մրցանակ», որով` ըստ հանրության, առանձնացվելու են հանրությանն ու գալիք սերունդներին, հայոց լեզվին եւ հայալեզու կրթությանը առավել վնաս հասցրած գործիչները և կազմակերպությունները: Մրցանակը կապված է 2010-2011 թթ Հայաստանում ընդունված Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների հետ, որոնց հետեւանքով` ըստ բազում մասնագետների, վտանգված են հայոց լեզուն եւ հայալեզու կրթությունը: Այն կոչվում է «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան - Դելյանովի անվան մրցանակ», որի հաղթողներին կընտրի հանրությունը: Նախաձեռնության հեղինակներից մեկը` Արմեն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ թեկնածուների ընտրությունը կատարվել է հանրության կողմից, և ընտրվել է, ընդհանուր թվով 30 թեկնածու: Այդ թեկնածուներից նախաձեռնող խումբը ընտրել է ամենաշատ ձայներ հավաքած ներկայացուցիչներին և դրել քվեարկության: «Մտահղացումը դեռ անցած տարի կար և որոշեցինք մեր նախաձեռնող խմբի հետ մրցանակաբաշխությունн անել գարնանը, քանի որ այս օրերին լրանում է մեր նախաձեռնության 1 տարին: Քվեարկությունը սկսել է մայիսի 3-ին և կավարտվի մայիսի 10-ին: Մեդալները կլինեն իրական: Կլինի նաև սիմվոլիկ գումար`30 դրամի չափով:» ասել է Հովհաննիսյանը : «Մենք սրտանց կցանկանայինք, որ չլիներ այս մրցանակաբաշխությունը, բայց քանի որ հարցը հասել է սրան, մենք այն կազմակերպում ենք»: Նա նաև ավելացրեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես է անցնելու մրցանակաբաշխությունը, բայց հավելեց, որ մեդալները անպայման կհասնեն տիրոջը: Մրցանակն ունի երեք ՝ առաջին կարգի օտարալեզի, երկրորդ կարգի օտարալեզի, և երրորդ կարգի օտարալեզի աստիճան: Այն ներառում է համապատասխան հարգի (ոսկի, արծաթ, բրոնզ) մեդալ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Դելյանովի պատկերներով: Ազգությամբ հայ Դելյանովի (Դիլաքյան) Ռուսաստանի կայսրության լուսավորության նախարար լինելու օրոք (1882-1897 թթ) փակվել են հայկական դպրոցները: Մեդալի երեսին տեղադրված են Աշոտյանի և Դելյանովի դիմապատկերները, ինչպես նաեւ քայքայում խորհրդանշող գանգի պատկերը: Մեդալի դիմերեսի ստորին մասում գրված է «Օտարալիզության մրցանակ»: Մեդալը պատրաստված է կավից և ներկված է համապատասխանաբար ոսկեգույն, արծաթագույն և բրոնզագույն: Թեկնածուների թվում են այն 69 պատգամավորները, ովքեր 2010 դեկտեմբերին Ազգային ժողովում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել են Լեզվի և Հանրակրթության օրենքների փոփոխությունները, Ազգային միաբանություն կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, «Դիլիջան միջազգաին դպրոցի» հոգաբարձուների խորհրդի հայազգի անդամները, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Բելլա Եսաջանյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, Գյումրի քաղաքի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |