ԱԺ-ում կքննարկվի Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացման մասին պայմանագիրը![]() 3 մայիսի 2011 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մոտ օրերս կքննարկի Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացման մասին պայմանագիրը: Այդ մասին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան-Շմիդտի հետ ՀՀ խորհրդարանում կայացած հանդիպմանը հայտնել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Դեսպանն այցելել է խորհրդարան, որպեսզի հաղորդի, որ հաջորդ շաբաթ հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցություններ կկայանան: Հանս Յոհան-Շմիդտը գերմանական կողմի անունից ողջունել է Աֆղանստանում խաղաղապահական հավաքակազմի թիվն ավելացնելու` Հայաստանի պատրաստակամությունը: Արմեն Ռուստամյանն իր հերթին կարևորել է Հայաստանի մասնակցությունը անվտանգության հաստատմանն ուղղված տարածաշրջանային և միջազգային իրադարձություններին` ավելացնելով, որ դա երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում թե' հանձնաժողովը, թե' խորհրդարանն առանց որևէ արգելքների դրական եզրակացություն կտան պայմանագրին: Ռուստամյանը հայտնել է, որ այս կապակցությամբ Հայաստանում քաղաքական որոշումն արդեն ընդունված է, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |