ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՀԱՐԳԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 1916 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին` Երեւանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ կդրվեն 1916 թ. Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Պոլատովը: 1915 թվականին իրականացնելով 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը, երիտթուրքերը շարունակեցին Թուրքիայի բնիկ քրիստոնյա բնակչության ոչնչացումը եւ 1916 թ. կատարեցին նոր ոճրագործության` իրականացնելով Թուրքիայի տարածքում բնակվող հարյուր հազարավոր հույների ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---