Հայաստանի ֆուտբոլի Գավաթի խաղարկության եզրափակիչը կսպասարկի Իսպանիայի մրցավարական անձնակազմը

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին` ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2011թ. Հայաստանի ֆուտբոլի Գավաթի խաղարկության եզրափակիչը: «Շիրակ» և «Միկա» թիմերի մրցավեճը կսպասարկի Իսպանիայի մրցավարական անձնակազմը` Դավիդ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Խեսուս Կալվո Գուադամուրոն և Էնրիկե Անդրես Սամպերը, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---