Հայ վետերանները կկարողանան մասնակցել Սանկտ Պետերբուրգում ՀՄՊ հաղթանակի 66-ամյակի տոնակատարություններին

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից կշնորհավորեն Հայրենական Մեծ պատերազմի` Հայաստանի Հանրապետությունում բնակվող վետերաններին: Միջոցառման ընթացքում վետերաններին կհանձնեն հոբելյանական տարբերանշաններ և ՍանկտՊետերբուրգ մեկնելու ավիատոմսեր, որտեղ 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 66-ամյակի տոնակատարություններ կկայանան:

Արարողությանը կմասնակցեն Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վ.Ե.Կովալենկոն, ռուս դիվանագետներ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների, վետերանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---