Ստևիցա Կուզմանոսկին լքեց «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնը 3 մայիսի 2011 - 19:59 AMT PanARMENIAN.Net - «Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, առաջնության առաջին շրջանի ավարտից հետո անբավարար գնահատելով թիմի ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում և գավաթի խաղարկությունում, հեռացրել է պաշտոնից «Բանանցի» գլխավոր մարզիչ, մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկիին: Բարձրագույն խմբի առաջնությունում «Բանանցը» աննախադեպ վատ է մեկնարկել` յոթ հանդիպումներում վաստակելով ընդամենը երեք միավոր, իսկ գավաթի խաղարկությունում թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ: Ստևիցա Կուզմանոսկին գլխավորեց «Բանանցը» 2010 թվականի սկզբում, ու թիմը նրա գլխավորությամբ, նախորդ առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր ու մասնակցեց գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը: Նույն հաջողությունը մակեդոնացի մասնագետին կրկնել չհաջողվեց: «Բանանց» ՖԱ-ի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա շատ մոտ ապագայում, հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |