Տիգրան Սարգսյանն ու Դանիել Յոհանեսը քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի արդյունքները 3 մայիսի 2011 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 3-ին ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել 2006թ. սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը և արդյունքները: Վարչապետը, մասնավորապես, գոհունակությամբ է խոսել ծրագրի շրջանակում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, գյուղատնտեսության զարգաց¬ման և ոռոգման ոլորտի կառույցների հզորացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Իր հերթին Դանիել Յոհանեսը նշել է, որ Հայաստան է ժամանել ծրագրի իրագործման արդյունքում արձանագրված առաջընթացին ծանոթանալու նպատակով և շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ կառավարության կողմից կատարված լավ աշխատանքի համար: Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է վերականգնված ջրանցքներ, հանդիպել շահառու ֆերմերներին, ովքեր դրական և արդյունավետ են գնահատել ծրագրի ընթացքը` նշելով, որ այն իրենց հնարավորություն է ընձեռել ավելացնել իրենց եկամուտները: Հյուրի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և այդ համատեքստում անդրադարձել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի նշանակությանը: Որպես ծրագրի կարևոր բաղադրիչներ` նա առանձնացրել է նոր մոտեցումների կիրառումը, կրթական բաղադրիչի առկայությունը, կայունությունը և ծրագրում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունը: Զրուցակիցները քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները, ինչպես նաև ծրագրի փակմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում կողմերը շեշտել են ձեռք բերված արդյունքների կայունության ապահովման կարևորությունը: Արծարծվել է նաև չնախատեսված աշխատանքների ֆինան¬սական ապահովման պահուստային գումարը տեխնիկական նպատակով օգտագործելու հարցը: Հանդիպման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային, ՀՄԿ-ի տնօրենների խորհրդի անդամներին ծրագրի իրականացման, ինչպես նաև Հայաստանում աշխատած թիմին և ծրագրում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին` ցուցաբերած օժանդակության համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |