Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում անցկացվեց «Գարեգին Նժդեհի գաղափարակիրը» միջոցառումը 3 մայիսի 2011 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում «Գարեգին Նժդեհի գաղափարակիրը» խորագրի ներքո անցկացվեց հերթական միջոցառումը: Համահայկական ծրագրերի վարչության մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի պետ Գ. Մնացականյանը բացման խոսքում նշեց, որ Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքական ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը 2009 թվականից իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում թե հայաստանյան, թե սփյուռքյան հայկական դպրոցներում: Միջոցառմանը ելույթ ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Վերջինս ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը` անդրադառնալով Հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրո, ցեղապաշտության, արյան մաքրության, ուժի պաշտամունքի և այլ դրվագների: «Դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումները` անկախ իրենց բնույթից, միահյուսվում են Նժդեհի գաղաղափարախոսությանը: Նժդեհյան գաղափարախոսությունը թևածում է մեր դպրոցում»,- ասել է դպրոցի պատմության ուսուցչուհի Թերեզա Գասպարյանը` ավելացնելով, որ նախկինում անգլերեն լեզվի խորացված ուսուցմամբ հ.161 դպրոցը 2001թ.` Գարեգին Նժդեհի 115-ամյակի կապակցությամբ, վերանվանվել է վերջինիս անունով: Միջոցառման ավարտին աշակերտներին ներկայացվեցին դրվագներ ռեժիսոր Վարդան Օնանյանի «Առաջին այրերը» ֆիլմից: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մուշեղ Սինանյանը` հույս հայտնելով, որ դպրոցի սաները դպրոցում ստացած գիտելիքները կօգտագործեն ի շահ Հայրենիքի, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |