ՀԱԵ բրիտանական թեմը «Հայկական փողոցային փառատոն» կանցկացնի Լոնդոնում

ՀԱԵ բրիտանական թեմը «Հայկական փողոցային փառատոն» կանցկացնի Լոնդոնում

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Լոնդոնում տեղի կունենա առաջին «Հայկական փողոցային փառատոնը», որը կազմակերպում է Մեծ Բրիտանիայում Հայ Առաքելական եկեղեցու թեմը: Փառատոնում կներկայացվի Անգլիայի հայ համայնքի կյանքը: Փառատոնի մասնակիցներն ու հյուրերը կհավաքվեն 1923թ. կառուցված սբ. Սարգսի եկեղեցու մոտ և ականջալուր կլինեն Հաղպատի վանքում ձայնագրված 7-րդ դարի զանգերի ղողանջին: Երեկոյան սբ. Սարգսի եկեղեցում պատարագ կմատուցվի, իսկ եկեղեցու բակում կկայանա համերգ, որի ժամանակ կհնչեն նաև հայկական հոգևոր երգեր` շարականներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---