Մայիսի 5-ին Կազանում մեկնարկում է համաշխարհային շախմատային թագի հավակնորդների մրցաշարը![]() 4 մայիսի 2011 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Կազանում մայիսի 5-ին մեկնարկում է համաշխարհային շախմատային թագի հավակնորդների մրցաշարը, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը: Նրա մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը Ռուսաստանից: Մրցաշարին մասնակցում են նաև Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Շախրիյար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Գատա Կամսկին (ԱՄՆ) և Բորիս Գելֆանդը (Իսրայել): Խաղերը կանցնեն «Կորստոն» մշակութագործարարական կենտրոնում: Քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ շրջանները կազմված կլինեն 4 պարտիաներից. 40 քայլի համար նախատեսվում է 2 ժամ և 1 ժամ հաջորդ 20 քայլերի համար: Եզրափակիչ խաղը կազմված կլինի 6 պարտիաներից ժամանակի նույն հսկողությամբ: Ուժեղագույնների մրցաշարը կտևի մինչև մայիսի 27-ը, հայտնում է vesti.ru-ն: Մրցաշարի հաղթողը 2012թ. կպայքարի շախմատային թագի համար աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Ի սկզբանե նախատեսվում էր մրցումները կազմակերպել Բաքվում, սակայն, Լևոն Արոնյանի խնդրանքով հանդիպումը տեղափոխվեց Ռուսաստան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |