Հյուսիսային Արցախի նախկին բնակիչները պահանջում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ն անդրադառնա իրենց գյուղերի օկուպացիային 4 մայիսի 2011 - 12:07 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի ու Շահումյանի շրջանի նախկին բնակիչները պահանջում են ԵԱՀԿ ՄԽ-ից, Հայաստանից ու համաշխարհային հանրությունից արծարծել Ադրբեջանի կողմից Հյուսիսային Արցախի օկուպացման հարցը ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության ղեկավար Էդիկ Բալայանը, Հյուսիսային Արցախը մինչ օրս զավթված է ադրբեջանցիների կողմից: «Մենք պահանջում ենք որոշել Հյուսիսային Արցախի կարգավիճակը: Հյուսիսային Արցախի գյուղերը մտնում են ԼՂՀ կազմի մեջ ըստ ԼՂՀ անկախության սահմանադրության: Երբ կողմերը խոսում են փոխզիջման մասին, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը օկուպացրել է Արցախի տարածքը և արտաքսել այնտեղից հայ բնակչությանը»,-հայտարարել է Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության ղեկավարը: Ըստ Բալայանի, Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի ու Շահումյանի բնակիչները փախստականներ չեն, նրանց բռնի ուժով արտաքսել են, անօթևան թողել և մինչ օրս նրանց ապագայի հարցը առկախ է մնում: Նա նշել է նաև, որ ՀՀ ԱԳՆ-ն հավաստիացրել է Հյուսիսային Արցախի նախկին բնակիչներին, որ իրենց ապագայի ու կարգավիճակի հարցը քննարկվելու է բանակցային գործընթացի հաջորդ փուլերում: Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի հայտարարություններին այն մասին, թե ադրբեջանական կողմը մեկ միլիոնից ավելի փախստական ունի, ապա Էդիկ Բալայանը նշել է, որ այդ թվերը խիստ ուռճացված են: Նա բերել է ԼՂՀ յոթ շրջանների բնակչության մարդահամարի տվյալներն՝ ընդգծելով, որ հակամարտության ժամանակ այդ տարածքը լքել է առավելագույնը 300-310 հազար ադրբեջանցի, որոնք լքել են իրեցն տները ադրբեջանական ղեկավարության կամքով, քանի որ այդ ժամանակ այնտեղ մարտական գործողություններ էին ընթանում: «Հայերը նրանց չեն արտաքսել ու բռնության և կտտանքների չեն ենթարկել: Իսկ Գետաշենում ու Մարտունաշենում հայերը կորցրել են ավելի քան 1020 հազար միավոր գույք»,-ասել է Բալայանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |