Եվգենի Բարեև. Արոնյանը և Տոպալովն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ֆավորիտներ են 4 մայիսի 2011 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի կազմում շախմատի աշխարհի չեմպիոն, գրոսմայստեր Նիկիտա Վիտյուգովը կարծում է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների քառորդ եզրափակիչ խաղերում ամենահետաքրքիրը լինելու է Լևոն Արոնյանի և Ալեքսանդր Գրիշչուկի հանդիպումը: «Թեև Հայաստանի հաղթելու շանսերը ցիկլում բավական բարձր են, այդ խաղում նրա համար հեշտ չի լինելու: Գրիշչուկի ցայտնոտը փորձություն է լինելու երկու խաղացողների համար: Հավանաբար պարտիայի միայն սկզբնական փուլում , հաշվի առնելով հզորագույն մարզչական խումբը, առավելությունն Արոնյանի կողմն է լինելու: Եթե Ալեքսանդրին հաջողվի դեբյուտում առաջինը զարմացնել մրցակցին, ապա նրա շանսերն այս խաղում վատ չեն լինի: Հաղթանակների առատություն հարկ չի լինի սպասել, բայց ոչ ոքին նման դիմակայությունում կարող է ուրախալի լինել»,- Վիտյուգովի խոսքերը հաղորդում է sport.rian.ru-ն: Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բարեևը մրցաշարի գլխավոր ֆավորիտներ է անվանել է Լևոն Արոնյանին և Վեսելին Տոպալովին. «Եթե ոչ մի անկանխատեսելի բան չպատահի, ապա նրանց միջև եզրափակիչ հանդիպման ժամանակ առավելությունը կլինի Արոնյանի կողմը: Արոնյանը խաղի որակով և ելույթների կայունությամբ առանձնանում է մնացած մրցակիցների ֆոնի վրա»:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |