Ռադիկ Մարտիրոսյան. Ադրբեջանի ոտնձգությունները հայկական պատմության հանդեպ սկսվել են դեռ ԽՍՀՄ տարիներին![]() 4 մայիսի 2011 - 13:52 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ոտնձգությունները հայկական պատմության ու մշակույթի հանդեպ սկսվել են դեռ խորհրդային տարիներին»,-«Պատմություն և մշակույթ, ստի ու ոտնձգությունների դեմ» գիտաժողովում հայտարարել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա նշել է, որ Հայաստանը միշտ մոտեցել է այդ հարցերին գիտական տեսակետից և արժանի հակահարված չի տվել՝ հուսալով, որ բարեխիղճ գիտնականները կտարածեն ճշմարտությունը: «Մենք միշտ շատ «համեստ» ենք եղել այդ պայքարում»,-ասել է նա: Ընդ որում, նա կարևորել է այնպիսի գրքերի հրատարակումը, ինչպիսին է «Պատմություն և մշակույթ. Զեղծարարության ու ոտնձգությունների դեմ»: Ըստ նրա, այդ գրքերը պետք է հրատարակվեն ոչ միայն հայերեն, այլ նաև օտար լեզուներով: Միջոցառման ընթացքում Սեյրան Օհանյանը Գարեգին Նժդեհի մեդալով է պարգևատրել Ռադիկ Մարտիրոսյանին նրա 75-ամյակի կապակցությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |