Տիգրան Սարգսյան. Այն ուսանողները, որոնք պատրաստ են վճարել, ոչ թե գիտելիք ստանալ, մեղավոր են կոռուպցիայի մեջ![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսանողների հերթական հանդիպումը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ` նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է անմիջական շփումը երիտասարդ սերնդի հետ, որի մոտ պետք է ձևավորվի գլոբալ տեսություն, «թե ինչպիսին է Հայաստանն այսօր և ինչպիսին այն կլինի վաղը»: Ինչպես նշել է վարչապետը, անհրաժեշտ է պարզել այնպիսի երևույթի հասարակական ընկալումը, ինչպիսին «կոռուպցիան» է: «Եթե դա մեծ չարիք է, ապա դրա հետ պետք է պայքարել ընդհանուր ջանքերով, եթե դրա նկատմամբ կիրառվում է հանդուրժողական մոտեցում, ապա շատ դժվար կլինի դրա դեմ պայքարելը»,- ասել է նա: Դրա հետ կապված` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ եթե բուհերում առկա է կոռուպցիա, ապա դրանում իրենց մեղքն ունեն նաև այն ուսանողները, որոնք պատրաստ են վճարել որոշակի ծառայությունների համար և գիտելիքներ չստանալ, քանի որ կոռուպցիան միակողմանի երևույթ չէ: Ուսանողներն ի դեմս ԱՊՀ ուսխորհրդի անդամների ներկայացրել են իրենց մոտեցումները բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ և առաջարկել փոփոխություններ մտցնել կադրային քաղաքականության մեջ, զարգացնել ուսանող-մանկավարժ բարեկամական հարաբերությունների մշակույթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |