Հայերեն տառատեսակներն այսուհետ կարելի է կարդալ Android, Symbian, Maemo, MeeGo և Windows Mobile օպերացիոն համակարգերում 4 մայիսի 2011 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին hy-AM.org նախագիծը ներկայացրեց «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի արդյունքները: Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում Android, Symbian, Maemo, MeeGo և Windows Mobile օպերացիոն համակարգերում կարդալ և գրել հայերեն տառատեսակներով: Ծրագիրն իրականացվել է «Բաց hասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ: «Մեր բոլոր ծրագրերը մեկ նպատակի են ծառայում, ստեղծել բաց ժողովրդավարական հասարակություն, որտեղ տեղեկատվության հասանելիությունն և մատչելիությունը մեծ դեր է խաղում»,- նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյան և ավելացրեց, որ հայալեզու կոնտենտ ստեղծելը, ինտերնետի հայաֆիկացումը միշտ եղել են հիմնադրամի նպատակներից: Ծրագրի համակարգող Ալեքսեյ Չալաբյանը ներկայացրեց ծրագրերը.«Սարքեր արտադրողների կողմից կիրառվում են սահմանափակումներ, այդ իսկ պատճառով rooting (կոտրել) կատարելուց հետո միայն հնարավոր է տեղադրել հայերեն տառատեսակը»: Օգտագործելով հայերեն տառատեսակները օգտագործողը հնարավորություն է ստանում կարդալ հայերեն տեքստերը հայատառ կայքերում, SMS հաղորդագրություններում, իսկ գրել հնարավոր է միայն Android, Maemo և Windows Mobile -ների համար ստեղծված վիրտուալ ստեղնաշարով: Հայերեն տառատեսակների հեղինակ Ռուբեն Թառումյանը ներկայացրեց իր ստեղծած 21 տառատեսակները և կոչով դիմեց ՀՀ կառավարությանը.« Մինչ օրս Հայաստան են ներկրվում ոչ հայատառ ստեղնաշարեր: Ես կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը թույլ չտալ նման ստեղնաշարերի մուտքը Հայաստան»: Տառատեսակները կարելի է բեռնել http://b.hy-am.org կայքից: Դրանք տարածվում են անվճար, ինչի արդյունքում հնարավոր է դառնում դրանք ազատ տարածել, ինչպես նաև վերամշակել և զարգացնել: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |