Լևոն Զուրաբյանը կողմ կլինի նստացույցին, եթե «քաղբանտարկյալները» չազատվեն մինչև մայիսի 31-ը![]() PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը չի նկատում հանրահավաքի մասնակիցների քանակի նվազման միտում: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, հանրահավաքների մասնակցող մարդկանց քանակը բավարար է շարունակելու համար ընթացող քաղաքական գործընթացները և հաջողության հասնելու համար: «Դավիթ Շահբազյանը լավ արտահայտություն ունի՝ ժողովրդի քանակը կրիտիկականից բարձր է»,-ասել է Զուրաբյանը: Նա հավելել է, որ որքան շատ մարդ մասնակցի հանրահավաքներին, այնքան արագ կհաջողվի հասնել հաջողության: Զուրաբյանը մեկնաբանել է նաև ապրիլի 28-ի հանրահավաքի որոշ մասնակիցների նստացույց սկսելու ցանկությունը՝ «քաղբանտարկյալների» շուտափույթ ազատ արձակման հասնելու համար: Նա հայտարարել է, որ մեծ դժվարությամբ հաջողվեց համոզել մարդկանց ցրվել և հավելել է, որ եթե «քաղբանտարկյալները», մասնավորապես, Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը ազատ չարձակվեն մինչև մայիսի 31-ը, նա ինքը կմիանա նստացույցին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |