Սևակ Բալկրչին սպանվեց հրամանատարների թողտվության պատճառո՞վ 4 մայիսի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - 2011թ. ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանվել է հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալկրչին: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, 25-ամյա հայը զոհվեց հրազենի գնդակից՝ իր ծառայակցի հետ կատակի ժամանակ: Օրերս հայտնաբերվեցին Սևակ Շահինի մահվան նոր հանգամանքները: Պարզվեց, որ այդ օրը զինծառայողներին հրաման էր տրվել մետաղալարից ցանկապատ տեղադրել զորամասի շուրջ: Սովորաբար, նման գործողություններից առաջ զինծառայողները հրամանատարների հսկողությամբ լիցքաթափում են ինքնաձիգերն ու հրացանները և հետո միայն ձեռնամուխ լինում գործի: Սակայն, ապրիլի 24-ին հրամանատարներից ոչ ոք չստուգեց, թե արդյոք զենքը լիցքաթափված է: Կիվանչ Աղաօղլուն, իր իսկ խոսքերի համաձայն, պատահաբար սեղմել է ձգանը և սպանել Սևակին: Աղաօղլուն ձերբակալված է, գրում է ermenihaber.am-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |