Իոսիֆ Կոբզոնը չի կասկածում, որ Ռուսաստան-Հայաստան խաղում կհաղթեն ռուս ֆուտբոլիստները

PanARMENIAN.Net - «Մեր հավաքականի առաջիկա խաղը հայկական թիմի հետ է: Հաղթողի մասին հարցն, առնվազն, պարզամիտ է: Հարգանքներս հավաստելով Հայաստանին և իմ հայ բարեկամներին, ես չպետք է կասկածեմ մեր հավաքականի հաղթանակին: Մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են»,-մեջբերում է Կոբզոնի խոսքերը sovsport.ru-ն:

Երգիչը նշել է, որ ինքը կտրականապես դեմ է, որպեսզի Ռուսաստանի հավաքականը օտարերկրացի մարզիչ գլխավորի: Նա գտնում է, որ Ռուսաստանում կան շատ արժանի վարպետներ, որոնք կարող են գլխավորել հավաքականը:

Ռուսաստան-Հայաստան խաղը նշանակված է հունիսի 4-ին և կանցնի Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---